
Ինչի հաշվին են ցանկանում ավելացնել պետական աշխատողների աշխատավարձը

Վերջին շրջանում շատ է խոսվում պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու հեռանկարի մասին։ Ընդ որում, խոստացվում են էական հավելումներ։ Եվ ենթադրվում է, որ այս արդյունքին կառավարությունը հասնելու է պետական աշխատողների կրճատումների գնով։ Ենթադրությունը ճշտելու նպատակով երեկ «ՀԺ»-ն դիմել է Քաղծառայության խորհուրդ։ Վերջինիս նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցել է, որ համակարգային ու համատարած կրճատումների մասին իրենց հայտնի չէ։ «Մենք այդպիսի որևէ առաջարկություն, որևէ գրության չենք ստացել»,- ասել է նա։ Այդուհանդերձ, ըստ Աբրահամյանի, առանձին մարմիններում կան կրճատումներ։ Խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որի աշխատակիցներից շուրջ 20-ը կրճատվել և գրանցվել են ռեզերվում։ Դա 6 ամիս ժամկետով է, որի ընթացքում նախարարության արդեն նախկին աշխատակիցները նաև աշխատավարձ կստանան։ Դրանից հետո նրանց աշխատանքային ճակատագիրը դաոնալու է անհայտ։ Ֆիննախի նախաձեռնած փոփոխությունները, ՔԾԽ մամուլի քարտուղարի խոսքով, պայմանավորված են գանձապետական համակարգում իրականացվող փոփոխություններով։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։