Հայր և դուստր այրվել են

«Հայկական ժամանակը» գրում է.  Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սրշակունյաց պողոտայի շենքերից մեկի բակում։ Երեկոյան՝ շենքի բնակիչներից մեկը բակում հրավառութուն է կազմակերպել իր մայրիկի ծննդյան տոնի առթիվ, որն ավարտվել է դժբախտությամբ։

Հրավառության արգասիքը հարվածել Է նշված միջոցառման մասնակից մի երեխայի դեմքին և շարունակել Է այրվել, հայրը փորձել է օգնել, արդյունքում երկուսն էլ այրվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն։ Հարևանները պատմում էին, որ երկար ժամանակ ոչ մի կերպ չի հաջողվել հանգցնել երեխայի դեմքի կրակը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին այս տեղեկությանը, նշելով, որ Շենգավիթի ոստիկանության բաժին ժամը 22:30-ին այրվածքաբանաթյան կենտրոնից ահագանգ Է ստացվել. որ այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվեյ անչափահաս երեխա, որից 5 րոպե հետո նաև անչափահասի հայրը։

Հայրը հիվանդանոցից դուրս Է գրվել, իսկ երեխան դեռ այրվածքաբանության կենտրոնում է։ Շենգավիթի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031