Զարուհի Փոստանջյանին անաղմուկ կհեռացնեն

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ հայտարարել էր ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մտադրության մասին։ Այդպես նա նպատակ ունի պատվիրակությունից հեռացնել «ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին։ Ինչպես պնդում են «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանությունները, վախենալով, որ Փոստանջյանը մեծ աղմուկ կբարձրացնի ու կփորձի իրեն զոհի դերում ներկայացնել, մտադիր են այդ հարցը լուծել «անաղմուկ»։ Մասնավորապես իշխանությունները ծրագրել են փոխել ԵԽ ԽՎ պատվիրակության կազմավորման կարգը։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «ժողովուրդի» հետ զրույցում, սակայն, ասաց, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է փոխվելու այդ կարգը, ու պատվիրակությունն ինչպես է ձեւավորվելու։ Ասել է թե՝ մտադրությունը կա, բայց այն իրագործելու մեխանիզմները դեռ անհայտ են։

Այս մասին կարդացեք  «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031