Բաժիններ՝

«Ատամները սրած» սպասում են

«Ժամանակ» օրաթերթը  գրում է . ԵԽ ԽՎ-ում Զարուհի    Փոստանջյանի վարքը,     հատկապես    հնչեցրած   հարցը, ինչպես հայտնի է, ծափահարություններով չընդունվեց «ժառանգականների» կողմից, և նրանցից   ոմանք   անգամ չթաքցրեցին,   որ   իրենք   այդպիսի հարց չէին տա։ Ի դեպ, այս   միջադեպից   հետո,   «Ժամանակի» տեղեկություններով,       «Ժառանգությունում» ներքին խմորումներ   են   սկսվել։   Կուսակցության  անդամները  համարում են, որ կատարվածը միայն Փոստանջյանին չի վերաբերում, այլ ամբողջ «Ժառանգությանը»։   Հիմա   նրանք «ատամները սրած» սպասում են  Զ.   Փոստանջյանի  վերադարձին,  ով,  ի  դեպ, Հայաստան    կվերադառնա    այսօր երեկոյան, նրանից որոշ պարզաբանումներ ստանալու համար։ Մասնավորապես՝ ցանկանում են հենց նրանից լսել, թե ում դրդմամբ է նման հարց հնչեցրել ԵԽ ԽՎ ամբիոնից, և թե ինչու նախապես իրենց հետ չի քննարկվել հարցի բովանդակությունը։ Չնայած կուսակցությունում շատերը համոզված են, որ դրա կազմակերպիչները Փոստանջյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն են։

Կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա  համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031