
Կեղծե՞լ են

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ ԱԺ Գլխավոր դատախազի ընտրությունից հետո հաշվիչ հանձնաժողովին հաջողվել Է մոտ 20 «դեմ» քվեաթերթիկ «վերածել» «կողմի»։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝գործին խառնվել է նաև ԱԺ նախագահը։ Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար, Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Աարգսյանը «ժողովուրդի» հետ զրույցում ասել է. «Փաստորեն, ես միակն եմ եղել այնտեղ, որի խմբակցությունը դեմ Է եղել Կոստանյանի թեկնածությանը, և հիմա, երբ վերլուծում եմ, չեմ բացառում, որ 6 հոգով կարողացել են ինչ-որ ձևով «դեմ» քվեաթերթիկները սկզբում թաքցնել, հետո մտցնել «կողմերի» մեջ»։ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են նաև, որ հաշվարկի կեսից մասնակից է եղել նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը շատ անհանգիստ է եղել արդյուևքների համար ու ամեն կերպ փորձել բացառիկ հաղթանակ շնորհել Գևորգ Կոստանյանին։ Սակայն Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, թե Հ. Աբրահամյանը ներկա չի եղել հաշվարկին, ուղղակի նա այդ կողմով իր սենյակ է գնացել։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։