
Որտեղ է Աղվան Հովսեփյանի՝ 90 հազար դոլարանոց «Ֆոլցվագեն-Ֆաետոնը»

«Ժողովուրդը» գրում է. Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հեռանալուց հետո իր հետ տարել է թանկարժեք՝ մոտ 90 հազար ԱՄՆ դոլար արժողության «Ֆոլցվագեն-Ֆաետոն» մեքենան։ Ինչպես պնդում են «Ժողովուրդի» աղբյուրները, այդ մեքենան եղել Է Հովսեփյանի սեփականությունը և չի գտնվել դատախազության հաշվեկշռում, թեև դրա վրա դրված էին պետական համարանիշներ։ Թերթը փորձել է ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանին ի՞նչ մեքենա է սպասարկելու՝ նրա համար ծառայողական նոր մեքենա՞ են գնելու, թե՞ ինքն է իր սեփականը բերելու։ Սակայն դատախազությունում այդպես էլ չի գտնվել որևէ մեկը, որ պատասխաներ «Ժողովուրդի» հարցերին, դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, որը զբաղվում էր մամուլի հարցերով, արձակուրդի մեջ Է, և դատախազությունում դեռևս որոշված չէ՝ ինչպես են կազմակերպելու մամուլի հետ շփումները։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։