Բաժիններ՝

Դուրս կգա

«Ժողովուրդ»-ը գրում է. ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին   պետ   Մարգար   Օհանյանն ազատ է արձակվելու։ «Ժողովուրդին» հայտնի է  դարձել, որ նրա հարազատներին արդեն տեղեկացրել են, որ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ  կիրառված  համաներման  արդյունքում ազատ կարձակվի նաև Օհանյանը։ Նրա եղբայրը՝  ոստիկանության   Մեծամորի վարչության  նախկին պետ Մուշեղ Օհանյանը,  «Ժողովուրդի»  հետ զրույցում ասել է, որ իրենք ամեն վայրկյան սպասում են նրա ազատմանը. «Չգիտեմ,  որևէ կոնկրետ բան չգիտեմ, ասացին, որ էսօր կլինի, բայց հետո ասացին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չգիտեմ՝ որն է ճիշտը։ Բերդի պետն Է որոշում, ամեն օր էլ  կարող են թողնել, բայց դեռ ոչ մի բան, չգիտենք՝ ոնց է լինելու»։ Թերթը հիշեցնում է, որ Մարգար Օհանյանի նկատմամբ մեղադրանք Էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական դիրքի չարաշահում) և  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով յուրացում) հատկանիշներով, ինչի արդյունքում նա դատապարտվել Էր 6 տարվա ազատազրկման։ Նա արդեն 2 տարի անազատության մեջ է գտնվում։ Ու եթե  համաներվի և ազատ արձակվի, այլևս չի կարողանա վերադառնալ համակարգ։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031