Դեմ են ընկեր Հրանտին

«Հրապարակը» գրում է. Կրքերը ՀՅԴ-ում, մասնավորապես Երևանի կոմիտեում չեն հանդարտվում։ Այստեղ պատրաստվում են մինչև հոկտեմբերի վերջ ժողով հրավիրել՝ ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար։ Բանն այն է, որ Երևանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում, եւ, ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, «ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից»։ Թե կոնկրետ ինչ խնդիրներում, չի ասել, սակայն, թերթի տեղեկություններով, հիմնական դժգոհությունն առնչվում է կոմիտեի ընտրություններին, որտեղ սովորաբար ընտրվում են ընկեր Հրանտի մարդիկ, առավելապես պարսկահայեր, ինչն էլ տեղացիներին՝ երևանցիներին, դուր չի գալիս։ Սակայն մտավախությունը, որ քվորում չեն ունենա, վերջիններիս ստիպել է ոչ թե ժողով, այլ ընկերային հավաք անել՝ շոշափելու շարքերի տրամադրությունները։ Բանն այն է, որ կոմիտեի ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու, ուղարկելու Բյուրո, իսկ ընկերային հավաքը՝ ոչ։

Կարդացեք «Հրապարակի» այսրօվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031