Թանկացան նաև հայկական ծխախոտները
«Հայկական Ժամանակը» գրում է. Երեկ, օրվա երկրորդ կեսից սկսած, երևանյան գրեթե բոլոր խանութներում մեկեն փոխվեցին ծխախոտներր գնապիտակները։
5-7 տոկոսով թանկացավ «Ֆիլիպ Մորիսի» արտադրության համարյա ամբողջ տեսականին՝ մոտ 40 անուն։ Մոտավորապես նույնքան թանկացան «Գրանդ տոբակո» և «Մասիս տաբակ» ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։ Խանութներում մեր «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են. որ մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները։ Նշված ընկերությունների ներկայացուցիչներից երեկվա դրությամբ «ՀԺ»-ի թղթակցին չի հաջողվել ստանալ պարզաբանումներ՝ գների բարձրացման պատճառների վերաբերյալ։
Չի հաջողվել մեկնաբանաթյուններ ստանալ նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ Սիգարետների թանկացումը. նկատենք, բավականին անսպասելի է։ Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսդրության մեջ չի կատարվել որեւէ փոփոխություն, որով ծխախոտի ներկրման և արտադրության վրա նոր հարկատեսակ. կամ հարկային նոր դրույքաչափ կիրառվեր այս տարվա հոկտեմբերի 1-ից։ «ՀԺ»-ի տեղեկություններով ծխախոտի պատրաստի արտադրանքի կամ հումքի գները վերջին շրջանում փոփոխության չեն ենթարկվել նաև արտասահմանում, որտեղից ներկրվում են դրանք։
Վերջին շրջանում դրամի փոխարժեքը ես չի փոխվել, ինչը կարող էր ազդել դրանց գների վրա։ Սիգարետների արտադրությունը կամ աոավել ևս ներկրումը էներգատար չէ ե գազի ու Էլէներգիայի թանկացամը այդչափ ազդեցության չեն կարող թողնել։ Սա թերևս շղթայական գնաճային երևույթի դրսևորում է. և տարբեր ապրանքների թանկացման նման դրսևորումներ աոաջիկայում պարբերաբար կարձանագրվեն։
Կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթում։