ՏՄՊՊՀ-ն հաստատել է թանկացումը

«Հայկական ժամանակը» գրում է. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի կարգագրությամբ ստեղծված աշխատանքային խումբը հաստատել է Հայաստանի շուկայում ծխախոտի գնի բարձրացման մասին տեղեկությանը՝ 1 տուփ սիգարետի համար արձանագրելով 25-30 դրամի թանկացում։ Այս մասին «ՀԺ-ին» հայտնել են ՏՄՊՊՀ մամլո քարտուղարությունից։ Հանձնաժողովդ ծխախոտի գնի բարձրացման վերաբերյալ ուսումնասիրությաու սկսել։ Ներկրող և արտադրող ընկերությունները 7-10-օրյա ժամկետում պետք է ՏՄՊՊՀ ներկայացնեն տեղեկատվություն ներկրումների ծավալների և հումքի գնի մասին։ Թանկացման վերաբերյալ բոլոր հիմնավորումներն ընկերությունները պետք է ներկայացնեն փաստաթղթերի տեսքով։ Ուսումնասիաւթյան հաջորդ փուլում ՏՄՊՊՀ-ն կանցկացնի լսումներ, որոնց ժամանակ պարզաբանումներ կտան նաև տնտեսվաադներո։ Թերթը հիշեցնում է, որ ծխախոտի թանկացման խնդիր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է հայտնվել հոկտեմբերի 3-ի «ՀԺ»-ի հրապարակման հիման վրա։ Արտակ Շաբոյանի կարգադրությամբ ստեդծվել է աշխատանքային խումբ, որը երկօրյա մոնիթորինգ է անցկացրել շուկայում գերիշխող դիրք ունեցող սուպերմարկետներում՝ «ՄԱՍ»-ում, «Երևան Միթի»-ում, «Սթար»-ում, «Մոսկվիչկա»-ում « և «Նոր Զովք»–ում։ Ինչպես արդեն հայտնել է թերթը, հոկտեմբերի երկուսից թանկացել է «Ֆիլիպ Մորիսի» արտադրության համարյա ամբողջ տեսականին, «Գրան տոբակ» և «Մասիս տաբակ» ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս