Ալիևը «սպանվեց»
«ՀԺ»-ն գրում է. ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ, ինչպես և կառավարության մյուս անդամները, զինվորական համազգեստ էր հագել եւ դրանով մասնակցում էր ՀՀ կառավարության արտահերթ նիստին, որի մասին նախօրոք հայտարարված չի եղել։
Նիստից հետո կառավարության անդամները մեկնել են Արմավիրի մարզում տեղակայված զորադաշտ՝ կրակելու։
Եվ ահա, ինչպես պնդում են ականատեսները, Հրանուշ Հակոբյանը կրակելուց հետո զործընկերներին պատմել է. թե «կրակելուց պատկերացրեցի. որ Ալիևի վրա եմ կրակում»։
Ինչ վերաբերում է կառավարության նիստին, ապա անհայտ է, թե ինչ որոշումներ են ընդունվել։ Ընդամենը հայտարարվում է, որ նիստի ընթացքում «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն՝ առաջարկություններ են ներկայացրել վարչապետին հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ…»։ Անհասկանալի է, թե այդ առաջարկները քննարկելիս որքանով են օգնել «կամմուֆլյաժները»։ Տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը պարապությունից որոշել էր «կոիվ-կոիվ» խաղալ։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում