Բաժիններ՝

Կլոր շենքը քանդելը հիմարություն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մասին է։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի սեփականատեր, արգենտինահայ էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը։ Նրա կարծիքով՝ շենքը անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը. «Ավելին, թող գնան, էջմիածինը քանդեն, ավելի հին է։ Ինչո՞ւ, ինչը հին է, պետք է քանդե՞ն։ Այդ շենքը կարող են օգտագործել ժողովրդի, ուղևորների համար։ Պատրաստված և ոլորտին տեղյակ մասնագետներ կան, պետք է նրանց հետ խոսել, քննարկել, թե քանի տոկոսով մաշվածություն ունի շենքը, և արդյոք պետք է այն քանդել, թե, այնուամենայնիվ, արժե պարզապես ամրացնել ու նորոգել։ Չի կարելի քանդել, օդի մեջ խոսում են։ Դա հիմարություն է»։ Հետաքրքիր է, քաղաքացիական ակտիվիստները նույնպիսի ջանասիրությամբ կպայքարե՞ն այս շենքի պահպանման համար, թե՞ օդանավակայանը հեու է։

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի« այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս