Ինչո՞ւ են լռում Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձազետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Աոավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյայ Սերժ Սարգսյանի հայտարարության դրապատճառներին՝ նշեց, որ. «զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությունը»։ «Ինչպե՞ս բացատրել այդ լռությունը… Դուք որպես լրագրողներ՝ հարցրեք նրանց՝ ի՞նչ են մտածում այս ամենի մասին, ո՞րն է նրանց դիրքորոշումը։ Եթե ստորագրվի ՍՄ-ին անդամակցելու փաս֊տաթղթերը, արդյոք վարչապետը պետք Է փոխվի՞, և պետք Է վերադառնա Ռոբերտ Քոչարյա՞նը… Սա՞ Է տարբերակը։ Արդյոք Պուտինի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլացնելը չէ՞ր… Քոչարյանը, որը փորձում է արդեն մի քանի տարի վերադառնալ քաղաքական ասպարեզ, ինչո՞ւ չի խոսում որպես նախկին նախագահ»,-֊ հարցրեց փորձագետր։ Մեր ճշտող հարցին՝ Քոչարյանի վերադարձի համար ճանապա՞րհ է բացվել, նա ասաց. «Չգիտեմ, դեռ վաղ է խոսել, սակայն ՀՀ-ում ամեն ինչ հնարավոր է։ Եթե ՀՀ-ն անդամակցի ՄՄ-ին, և Վիլնյուսում որևէ նոր փաստաթուղթ չստորագրվի, հավանական է, որ իշխանության ներսում փոփոխություններ լինեն»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ« օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031