Դավիթ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվել

ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար, Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանի գլխին սև մութ ամպեր են կուտակվել։ Ինչպես պնդում են «ժողովուրդի» իշխանական աղբյուրները, Սերժ Սարգսյանը ԵԽ ԽՎ-ում Ձարուհի Փոստանջյանի՝ իրեն ուղղված սկանդալային հարցից հետո մտափոխվել է Դ. Հարությունյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու հարցում։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում Դ. Հարությունյանը ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հարցի իրավունքը զիջել Էր Փոստաևջյանին, ով հրապարակավ խաղամոլության մեջ մեղադրեց Սերժ Սարգսյանին։ Արդյոք փակված Է Ձեր՝ վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու թեման, «ժողովուրդ»-ի այս հարցին Դ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Բազմիցս ասել եմ, որ վճռաբեկ դատարանն ունի գործող նախագահ»։ Մեր աղբյուրները պնդում են, որ Հարությունյանն այս օրերին բավական անտրամադիր Է. նախ՝ կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկել Է իր վրա, բացի այդ՝ կորցրեց դատարանի ցմահ նախագահ լինելու հնարավորությունը։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031