ՀՀԿ-ականները պատրաստվում են դիմավորել Փոստանջյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ՝ «ժառանգության» պատգամավոր Զարուհի ՓոստանջյանիՆ ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու մասին որոշում կայացնելուց առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ, հետաքրքիր առաջարկ է ներկայացրել. «Ավելի լավ է՝ Զարուհուն ծնո՛ղ կանչեք»։ Մանուկյանի կատակը դուր է եկել Աժ պատգամավորներին։ Ինչպես փոխանցում են «ժողովուրդի» աղբյուրները, Աժ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ամենևին Էլ չի փորձել Հ. Աբրահամյանի մոտ պաշտպանել իր կուսակցական պատգամավորին, այլ նույնիսկ ասել Է, թե Փոստանջյանի վերադարձից հետո ինքը կզրուցի նրա հետ։ Մինչ այդ, ինչպես «ժողովուրդը» տեղեկացել է, ՀՀԿ-ն պատրաստվում Է վատ ընդունելություն ցույց տալ Հայաստան վերադարձող Փոստանջյանին։ ՀՀԿ երիտթևը մտադիր է գնալ օդանավակայան, Փոստանջյանի ուղղությամբ ձվեր ու պոմիդորներ նետել։ Ի դեպ, երեկ ՀՀԿ-ականները Աժ-ում ՓոստանջյանիՆ Զեյնաբ Էին ասում։

Այս մասին կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031