Բաժիններ՝

Զարուհու հարցը դուր չի եկել Լևոն Զուրաբյանին

«Հրապարակը» գրում է. Զարուհի Փոստանջյանի նշանավոր հարցը դուր չի եկել նաև ԵԽԽՎ-ում ներկայացված ընդդիմադիրներին։ Լևոն Զուրաբյանն արձանագրել է, որ դրանով ընդդիմությունը զրոյացվեց, իսկ Արմեն Ռուստամյանն այն կարծիքին Է եղել, որ «շահեց միայն Սերժ Սարգսյանը՝ սառը, հավասարակշռված պատասխան տալով հնչած անբովանդակ, հիստերիկ հարցին»։ ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն ափսոսանք Է ապրել Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղի և մյուս կարևոր հարցերի առնչությամբ տրված պատասխանները Զարուհու հարցով ստվերվելու համար, չնայած առիթը բաց չի թողել եվրոպացիներին հանդիմանելու համար՝ մեր ընտրություններն ամեն անգամ մի քայլ առաջ որակելու առնչությամբ։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս