
«Նաիրիտ»-ն էլ ռուսներին կտան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ Աժ-ում հայտարարել է, որ «Նաիրիտ» գործարանի վաճառքի շուրջ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ առաջին երեք փուլերի արդյունքները դրական են, և «Ռոսնեֆտը» տրամադրված է ակնկալվող ներդրումներն իրականացնել։ Ներկայումս ընթանում Է չորրորդ փուլի գնահատումը, որը կավարտվի հոկտեմբերի վերջին։ «Եթե որևիցե խնդիր չլինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա «Ռոսնեֆտի» հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացին»,- ասել է նախարարը։
Ի՞նչ են մտածում այս մասին «Նաիրիտում»։ Այնտեղի մամուլի ծառայությունից «ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ կոնկրետ քայլեր իրականացնելու ուղղությամբ դեռ նորություններ չկան։ Դա ՀՀ կառավարության ու «Ռոսնեֆտի» փոխհամաձայնությունից Է կախված։ «Նաիրիտի» ցանկությունը մեծ է, սակայն դեռ սպասողական իրավիճակ է»,- փոխանցել են «Նաիրիտից»։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում