«Մարզպետի ճտերը առանց նրա որևէ բան չեն կարող անել». Սպանված գյուղապետի եղբորորդի
Պռոշյան համայնքի սպանված ղեկավար Հրաչ Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը, «Ժողովուրդի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ինչպես իր հորեղբոր սպանությունը, այնպես էլ սպանությունից հետո գյուղում ստեղծված զզվելի իրավիճակը մարզպետի թույլտվությամբ է եղել. «Առանց մարզպետի բան չի լինի, մարզպետի ճտերը առանց նրա որևէ բան չեն կարող անել», ասել է Հակոբը՝ հավելելով որ հորեղբոր սպանությունը պետք Է բացահայտվի, քանի որ գյուղում ամենաթողության մթնոլորտը չի ցրվում։ Նա ուշադրություն է հրավիրել ոչ պակաս կարևոր հանգամանքի վրա. «Գնացեք, նորանշանակ գյուղապետ Արթուր Մուրադյանին հարց֊րե՚ք՝ ավագանին հաստատե՞լ Է իր թեկնածությունը. Ոչ, իհարկե չի հաստատել»։ Իսկ ահա Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ժողովուրդի» հետ զրույցում, անդրադառնալով իր դեմ հնչեցված մեղադրանքներին, ասել է. «Վերջ տվեք, գյուղապետի սպանությունը մարզպետի թույլտվությամբ, այ քեզ բան»։
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։