
«ԳԱԼԱ»-ն կմիանա նորաստեղծ դաշինքին. Ցուցակում կլինի Լևոն Բարսեղյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԳԱԼԱ նորաստեղծ կուսակցությունը առաջիկայում, ըստ ամենայնի, կմիանա նորաստեղծ «Լուսավոր Հայաստան»-«Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» դաշինքին։ Դաշինքով հանդես գալու բանակցությունները բավական երկար ժամանակ է շարունակվում են։
Դաշինքի ցուցակում ԳԱԼԱ-ից կլինի Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Հենց վերջինս էլ, ըստ ամենայնի՝ կլինի նաեւ դաշինքի ռեյտինգային թեկնածուն Գյումրիի տարածաշրջանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: