Յուրահատուկ առևտուր՝ մանկական սայլակից. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երևանցիներս վարժվել ենք փողոցային առևտրի գոյությանը  մայրաքաղաքի ամենաանհավանական հատվածներում՝ սկսած Մատենադարանի մուտքի մոտ  վաճառվող մանր-մունր իրերից, վերջացրած մետրոյի գետնանցումներում անմիջապես գետնին վաճառվող ձկնեղենից, չրերից ու կանաչուց։

Տպավորություն է ստեղծվել  թե այս խնդիրը երբեք չի կարգավորվի։ Մյուս կողմից էլ՝ բացօթյա առևտրով զբաղվողներն իրենց առօրյա հացն են հոգում, բացի դրանից՝ փողոցում, անգամ հակահիգիենիկ պայմաններում վաճառվող մթերքն ավելի  մատչելի է որոշ խավերի համար, քան ձեռք կբերեին խանութներում։

Զանազան կանաչիներով բեռնված մանկական սայլակն էլ կանգնեցված էր Մաշտոցի պողոտայի մայթին։ Իմիջիայլոց, գնորդները պասիվ չէին։ Գուցե նրանց գրավել էր յուրահատուկ առևտուրը ՝  ուղիղ մանկական սայլակից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս