Սահակ Մինասյանը վախենում է խայտառակվելուց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակառակ տրամաբանության՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, Շիրակի համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարվում է առաջադրվել ռեյտինգային ցուցակով՝ ըստ երևույթին վախենալով խայտառակվելուց:

Ամբողջ խնդիրն այն է, որ դրանով Սահակ Մինասյանը իր ղեկավարած հաստատության ամբողջ ձայները նվիրում է ԲՀԿ-ին՝ հանձին նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի: Ամենայն հավանականությամբ դասալիք ռեկտորի նկատմամբ սանկցիաները չեն ուշանա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս