«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» «սորոսական» թևը սկսել է ազդել «ոչ սորոսականների» նյարդերի վրա, և չնայած նրանք մեծամասնություն են կազմում, բայց տանուլ են տալիս «մարտերում»։
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին չեն պատժի:
««Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել իշխանական պատգամավորական խմբակցությունում տիրող ընդհանուր իրավիճակից, կամ, այլ ձեւակերպմամբ, «խոհանոցից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առեւտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում դեսպանընկալ երկրների հետ, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ծանր կացության մեջ է հայտնվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն ձերբակալեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ ՀՔԾ-ն հաղորդեց, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը, և արդեն իսկ վերականգնել է 800 միլիոն դրամի վնասը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս թավշյա հեղափոխությունից առաջ Գլխավոր ռազմական տեսուչը ՀՀ նախագահին կից մարմին էր, որը ղեկավարում էր Միքայել Հարությունյանը, սակայն նախորդ տարվա դեպքերից հետո այդ պաշտոնը վստահվեց Մովսես Հակոբյանին:
Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սկսվում է հարսանիքների սեզոնը։ Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` 2007 թ., իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 եւ 1.5 հա մակերեսով հողակտորներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախօրեին չեղարկվեցին ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բավականին ակտիվ էին եւ հատկապես Ամուլսարի թեմային վերաբերող հարցերով ակտիվորեն քննադատում էին գործող իշխանություններին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սասուն Միքայելյանը թուրն առել, ընկել է նախկինների «ջանին»։
Մենք մի կողմից վերադառնում ենք գաղափարական ակունքներին, մյուս կողմից, ամբողջությամբ համահունչ ենք եվրոպական քաղաքական տենդենցներին Ժամանակակից աշխարհի տեկտոնիկ տեղաշարժերը մեծապես ազդել են նաեւ քաղաքականության բովանդակության եւ ձեւի վրա՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տեղային մակարդակներում:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Առավոտ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին աշխատակից Սարմեն Ղահրամանյանն ինքնասպանություն է գործել: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով:
Երեկ ԱԺ նախագահը կարգադրության առաջին տողով նախ արդարանում էր, թե 2017 թ․ մայիսից սկսած՝ օրենքի պահանջը չի կատարվել, եւ նախագահի կարգադրությունները հիմնականում չեն հրապարակվել, ասել կուզի՝ որոշել են «հետ չմնալ» հներից՝ եթե հները չեն հրապարակել, մենք էլ չենք հրապարակի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ քննարկվեց ճառագայթային բուժման թեման Հայաստանում: Առողջապահության նախարարը նշում էր ոլորտում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների մասին, իսկ մասնագետները պնդում էին, որ նախարարության վարած քաղաքականության հետեւանքով կազմաքանդվում է պետական ոլորտը՝ տեղը զիջելով մասնավորին:
Ծաղկաձորում հանդիպման ժամանակ նա բավականին կոշտ է խոսել, ասել է՝ սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում եւ այլն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես տեղեկացրել ենք, քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, որի նպատակն իր շուրջ համախմբվածության ապահովումն է։ Միաժամանակ Ղուլյանը շրջանային այցերի մեջ է, տեղերում կուսակցական տոմսեր է բաժանում, խոսում երիտասարդների ակտիվացման ու դերի մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հայրենի իշխանավորները ճանապարհաշինության բումի մասին են խոսում, բայց մեզ ահազանգեցին, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն՝ հայ-վրացական սահմանին աշխատանքները կանգնել են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։ Հակոբյանը բնապահպանության նախարարի տեղակալն էր, հեղափոխությունից հետո ազատվեց աշխատանքից, ապա կարճ ժամանակ անց հայտնվեց քաղաքապետարանում։
Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Դավթյանի ազատման պատճառն այն է, որ նա իր երկու կոլեգաների՝ Սուրեն Խուդոյանի եւ Լեւոն Բեգոյանի հետ այցելել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սեւանի ափին գտնվող նրա առանձնատանը քեֆ են արել, շփվել, ինչը նոր իշխանություններին դուր չի եկել, եւ հենց դա էլ դարձել է նրանց՝ աշխատանքից ազատման, ավելի պարզ ասած՝ «հաշվեհարդարի» պատճառը։
Կարծում եմ՝ նախագահը միշտ կարողանում է պահպանել իր քաղաքական չեզոքությունը եւ մնալ իր լիազորությունների դաշտում։ Իսկ նախագահի գործունեության վերաբերյալ տարաբնույթ քաղաքական ցանկություններ հայտնողներին ուզում եմ ասել, որ կա՛մ պետք էր ժամանակին «ճիշտ» սահմանադրական լիազորություններ տրամադրել նախագահի ինստիտուտին, կա՛մ պետք է ապագայում սրբագրել նախկին բացթողումները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ են հասել, որ հայրենի իրավապահները հարամել են ՀՀԿ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի Հայաստան վերադարձը։
«Իրավունք» թերթը գրում է. «Սեյրան Սարոյանին մոտ կանգնած աղբյուրները մասնավոր զրույցներում նշում են, որ գեներալը կյանքի լավագույն շրջանը չէ, որ ապրում է ներկայումս:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի 1-ին ազատվեց աշխատանքից։ Նրա եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոնֆլիկտն արդեն հանրային հնչեղություն էր ստացել, եւ վարչապետը որոշեց տեսչական մարմնի ղեկավարին ազատելով՝ լուծել խնդիրը։ Այժմ տեսչական մարմնի նոր ղեկավար է ընտրվելու։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կարելի է, անշուշտ, թիմում տարբեր կարծիքներ ունենալ, ներթիմային քննարկումներ ծավալել, բայց Ամուլսարի հարցով իմքայլականներից ոմանք գերազանցեցին ամենամոլի ընդդիմադիրներին եւ հատկապես այն դեպքում, երբ պրոփաշինյանականները հանրությունից վստահություն են աղերսում՝ խոստանալով, թե կառավարությունը կվերահսկի հանքի շահագործման ռիսկերը։ Եվ ստացվում է, որ թիմի ներսում անգամ Փաշինյանին չեն վստահում եւ չեն լսում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ է կարծում, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դրվող նյութ չէ։