«Սասնա ծռերից» Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի ունեցավ նախօրեին, մեղմ ասած, ամենասովորական տեղեկություններից չէր:
«Ամուլսարի հարցով երեկ հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը, էլ ավելի է խորացել «բնապահպան-պատգամավորների» անորոշությունը հանքի շահագործման հարցում։ Նրանց ասվել է, որ չկան բավարար իրավական հիմքեր՝ չեղարկելու հին ՇՄԱԳ-ը եւ նորը անցկացնելու։
Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի։ Այն հնարավոր է հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում։
Եվրոպական Հանձնաժողովի գործող մանդատը ավարտվում է այս տարվա նոյեմբերի 1-ին, և եթե կողմերը չհասցնեն հարթել առկա տարաձայնությունները, ապա նոր Եվրահանձնաժողովի պարագայում այս գործընթացը հասկանալի պատճառներով էլ ավելի կդանդաղի: 2017 թվականին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, իրապես, մնում է ունիկալ քաղաքական փաստաթուղթ, և այդ տարիներին մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իրազեկեց, որ ԱԺ-ն սկսում է «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Խելացի մարդը սովորում է ուրիշների սխալներից, լսում է անգամ թշնամիների խորհուրդները, հետեւություններ անում իր գլխին եկածից եւ հայտնի կենդանու համառությամբ իր սխալն առաջ չի քշում։
«Փաստ» թերթը գրում է. «Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ Հայաստանում ապաստան ստանալու թեման, ըստ փորձագիտական որոշ շրջանակների, հազիվ թե անպատասխան մնա ՌԴ կողմից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործի անջատված մասը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մենք տեղեկացանք, որ հարցաքննության է կանչվել նաեւ Արցախի հերոս, Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լծված է Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության հետ կապված աշխատանքային խումբ ձեւավորելու գործին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ղեկավարած «Բաբայան քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ ԱԺ-ի առաջիկայում չորս դատական հայց կներկայացնի վարչական դատարան։
«Իրատես» թերթը գրում է. «Դեռ մեկ տարին չբոլորած՝ խորհրդարանի մեծամասնությունը ծվեն-ծվեն է լինում։ Սա կանխատեսելի էր հենց առաջին օրից։ Ո՞ւմ պարզ չէր, որ առանց գաղափարի, ոչ մի հարցում համախոհություն չունեցող, օրենսդրական աշխատանքից գլուխ չհանող մարդիկ չեն կարող միասին երկար աշխատել, թիմ ձեւավորել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեծ թվով անձինք իրենց բջջայիններին կարճ հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ «Վեգա» ընկերությունը երեք օր՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին հայտարարում է տեխնիկայի գների աննախադեպ զեղչեր՝ 60 տոկոս։
«Իրատես» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հանդեպ իշխանության վերաբերմունքը չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնել այն մտքից, որ Գագիկ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա։ Կառավարությունից մեզ փոխանցեցին, որ այս օրերին Ծառուկյանի բոլոր «օբյեկտներում» ստուգումներ են։
«ՀՀ կառավարության նիստում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար:
«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտահոգություններ ունեն վարկանիշի կորստի առումով:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ուշ երեկոյան հանդիպումներ ու քննարկումներ է ունենում իր թիմի ներկայացուցիչների հետ: Նախօրեին նման փակ ֆորմատով հանդիպում է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որին ուժային կառույցները եւս ներկա են եղել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանը և կառավարությունը, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում «ՍանիՏեքը», եթե իր միջոցներով վերսկսի գործունեությունը, այլևս չեն կարողանա թիրախավորել վերջինիս, որոշել են այս անգամ, բացի տևական ժամանակ կիրառվող ֆինանսական ճնշումներից, ընկերության նկատմամբ կիրառել նյութատեխնիկական սանկցիաներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ <ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին պատկանող ընկերություններից մեկը զգալի նվազեցրել է հարկային վճարումները։ Խոսքը «Սեւան-Արփա» ընկերության մասին է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս եւս երկու հարսանիք է կայանալու Երեւանում։ Մեկը նախկինների ներկայացուցիչ՝ «Հայնավթամթերք» ընկերության նախագահ, նախկին պատգամավոր Վահագն Գրիգորյանի դստեր հարսանիքն է՝ էլիտար «Դվինում», սեպտեմբերի 6-ին։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով շատանում են ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի կողմից այս կամ այն քաղաքական զարգացումների վերաբերյալ կատարվող մեկնաբանությունները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջ ՄԻԲՍ բժշկաախտորոշիչ կենտրոնի պետական ֆինանսավորումը 2019-ի սկզբին՝ նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ ավելացրել է՝ 22.72 մլն-ից դարձնելով 57․04 մլն դրամ: Թորոսյանն անգամ այն ժամանակ ինչ-որ պարզաբանումներ տվեց, թե պետպատվերը հավասարաչափ է բաշխվում, եւ կապ չունի, որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարարությունում լայնորեն քննարկվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարցը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր կերպով նշվեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեհաստանում սեպտեմբերի առաջին օրերին 2 կարեւոր միջոցառում էր նախատեսված՝ սեպտեմբերի 1-ին Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառում եւ սեպտեմբերի 3-5-ը Կրինիցա Զրդույ քաղաքում 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը։ Տնտեսական ֆորումին Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր, իսկ 80-ամյակին՝ ոչ։ Հրավիրված չէր նաեւ Պուտինը։
«Փաստ» թերթը գրում է. «Թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին եւ նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հետագայում պարզվեց՝ սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի եւ քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում քաղաքական տարբեր կոնսոլիդացիաների ու կոնսենսուսների մասին, փորձագետներն ու մասնագետներն առիթը բաց չեն թողնում թեմայի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ ու տարբերակներ ներկայացնել։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որը հայտնեց, որ այս պահի դրությամբ Վլադիմիր Պուտինի այցի եւ հնարավոր հանդիպումների հետ կապված մանրամասներ այնքան էլ հայտնի չեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղավիացիայում օրերս հերթական դեպքը գրանցվեց. օդանավը հարկադիր վայրէջք կատարեց Թբիլիսիում: Թեեւ «Արմենիա» ավիաընկերությունը հայտնեց, որ Երեւան- Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն, սակայն, մեր տեղեկություններով, օդանավը եղել է գերծանրաբեռնված, ուղեւորները մեկնել են կանգնած:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո «ծովը ծնկներից էր թվում» ու ինչ բարձր պաշտոնյա էր նշանակում վարչապետը, որևէ մեկը չէր հետաքրքրվում նրա կենսագրությամբ։ Այն ժամանակ, երբ ասեին, որ այսինչը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, հեղափոխականները միաբերան կգոռային՝ հակահեղափոխական սուտ է, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։