Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, ովքեր օգտագործել են իրենց անձնական կապերը եւ պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համար:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որն «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրն է, մինչեւ իշխանափոխությունն աշխատել է նախկին կառավարությունում, 2012-2018թթ․ եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնականը։
Ինչպես հայտնի է, առաջիկայում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը եւ լինելու է միասնական նախաքննական մարմին:
Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» ջրից․ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանի միջանցքներում ոչ միայն նոր ջրի ապարատներ են տեղադրվել, այլեւ ջրի ապրանքանիշն է փոխվել։ «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որոշումները զինված ուժերի պաշտոնատար անձինք վիճարկում են դատարանում՝ դատի տալով ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, եւ արտահերթ նիստի օրակարգը կսպառվի:
Նոր Հայաստանում պաշտոնանկությունները հասունանում են գրեթե նույն սցենարով. սկզբում կոնկրետ պաշտոնյայի դեմ համապատասխան համատեքստ են ձեւավորում առանձին պատգամավորներ, ստեղծվում են համապատասխան հասարակական տրամադրություններ, հետո վարչապետն ասում է իր խոսքը։
Մոսկվայում վերջերս կայացած «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին ներկա է եղել ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:
Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար` եռօրյա այցով:
Նոր Հայաստանի քաղաքական էլիտայում առաջիկա ամիսներին երկու խոշոր «իրադարձություն»` հարսանիքներ կլինեն. օգոստոսին կամուսնանա ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի քրոջ` Մանեի հետ։ Նորապսակները կմեկնեն Իտալիա:
«Երեկ Արցախի ազգային անվտանգությունը զգոնության կոչ արեց 2020 թ. Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին եւ անհատներին:
Արարատի մարզում հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը 5 մարդու կյանք խլեց, կրկին վեր հանեց տարիներով կուտակված հարցերը, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։
ՀՀ ներմուծվող գազի սակագնի հետ կապված զարգացումները շարունակում են նոր ռեւերանսներ ունենալ. գործող իշխանությունները հնարավոր բոլոր տարբերակներով քայլեր են ձեռնարկում կանխել կամ գոնե մեղմել գազի գնի սպասվող բարձրացումը, քանի որ դա իրենց իմիջի վրա լուրջ ստվեր է գցելու:
ԱԺ հին ճեմասրահում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ վերանորոգում են պատգամավորների սենյակները, որպեսզի բոլորը միանման տեսք ունենան։
2018թ. աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլի հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել» ֆեյբուքյան գրառումը քննարկումների առարկա է դարձել:
Տասն օր առաջ ստանալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ սահմանադրական ճգնաժամի մասին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե պատրաստվում է այն ուղարկել մյուս 131 պատգամավորներին։
«Այսպիսի հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձեւը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձեւակերպումներ կան, այսպես պատասխանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել:
Կա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ սուրբ Էջմիածին կենտրոնով։ Կա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Կա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։ Կա Արամ Ա կաթողիկոսը։
Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Վիետնամ:
ՀՀԿ-ն ուրույն «քամ բաքի» սխեմա է մշակել. կուսակտիվն այսօր` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «ուխտագնացության» է մեկնելու Աղձք` Արշակունիների դամբարաններին այցելության։
»Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում «Իմ քայլում» «հավատաքննություն» անցած մարզպետների հետ հանդիպումից:
Հունիսի 1-ին տեղի ունեցած առողջապահական խորհրդի հայտնի նիստի արձանագրությունը մինչ օրս չկա. քար լռություն է:
Վարչապետի հրամանով ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա ՊԵԿ-ում կփոխարինի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ղեկավարելով հարկայինի իրավական բլոկը։
Վերջերս ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին որդու հետ Սեւանում մենակ են տեսնում՝ առանց թիկնազորի, ինչը տեսնողների զարմանքն է հարուցում:
Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել:
Ատենախոսությունների գրագողության թեման վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվածներից է, ընդհուպ՝ ԱԺ-ում քննարկումներ ծավալվեցին դատավորներից մեկի՝ 17 էջանոց «պլագիատի» թեմայով: Հարցը, սակայն, կարծես նորանոր անձանց է «ընդգրկում»:
Սուսիկ-փուսիկ աղջիկ էր, հիմա շատերս մի կերպ ենք նրան տեղը բերում. ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը մի խոհարար ուներ` անունը Սուսաննա, ինքը մի օր մոտեցել էր մեր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, թե քույրս` առաջին կրթությամբ Կոնսերվատորիա ավարտած, հետո իրավաբանականն է ավարտել, մի աշխատանք լինի, լավ կլինի, նեղն ենք։ Հովիկ Սահակյանը չէր մերժել․ փորձագետ էր` միջակ ունակություններով, ոչ մի բանով աչքի չէր ընկնում, հետո դարձավ պատգամավոր Արտակ Զեյնալյանի օգնականը, հետո մենք գնացինք, էլ չգիտենք ինչ եղավ հանձնաժողովի մեր նախկին աշխատակիցը։