Նոր մանրամասներ ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ․ գեներալ-մայորի նոր բացահայտումը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը նշել էր, որ ոչնչացված նյութերը ուղիղ առնչություն ունեն Մարտի 1-ի գործին, սակայն այսքանով բացահայտումները չեն սահմանափակվում:
Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ոչնչացրել է ոչ միայն Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերը, այլ նաեւ պետությանը առնչվող շատ փաստաթղթեր:
«Դրանք վերաբերում են Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից եւ, ընդհանրապես, դիվանագիտական կառույցների կողմից Հայաստանին վերաբերող օժանդակություններին, Արցախի հիմնախնդրի, տնտեսական հարցերի…: Եթե դրանք կարող են օժանդակել, իսկ դրանք կարող են օժանդակել ներկայիս վարչապետին՝ իր քաղաքական գծով, ես պատրաստ եմ դրանց տեղերը ասել, որպեսզի իրենք հայտնաբերեն եւ հրապարակեն»,- ասել է նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: