«Մնացել է Սերժ Սարգսյանը և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պատրաստվում է միջանկյալ զեկույցով հանդես գալ եւ ներկայացնել անցած 6 ամիսների բացահայտումները։ Այս մասին մեր լրագրողին հայտնել է հանձնաժողովի իմքայլական անդամ Քրիստինե Պողոսյանը։
Գործունեության ժամկետը եւս վեց ամսով երկարացնելու առաջարկով հանձնաժողովը դիմել է ԱԺ ղեկավարությանը, հավելյալ ժամկետում կքննեն, կուսումնասիրեն նաեւ ուժային կառույցներում գնումների գործընթացը․
«Մեկ տարվա մեր աշխատանքը բերել է հիմնավոր եզրահանգման, որ վերանայենք գնումների գործընթացը, եթե անհրաժեշտ լինի, նաեւ օրենսդրական փոփոխություններ անենք»։
Պատգամավորն ասել է նաեւ, որ, ամենայն հավանականությամբ, հանձնաժողովն ավելի վաղ կավարտի աշխատանքները, քան ավելացված 6-ամսյա ժամկետն է, քանի որ մնացել է մի քանի բարձրաստիճանների լսեն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: