Հերթը հասավ ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական տնօրեննեին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի լսումներ կազմակերպել:

«Ըստ մեր տեղեկությունների` հիմնական թեման հայաստանյան կրթական համակարգն է լինելու, բայց կիզակետում լինելու է հարցը, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, բայց հանրակրթական բոլոր վայրերում շարունակում են ղեկավարել ՀՀԿ-ականների եւ ՕԵԿ-ականների ներկայացուցիչները:

Մեր տեղեկություններով` իմքայլականները փորձելու են իրենց լսումների միջոցով ապացուցել այն թեզը, որ կրթությունը չպետք է քաղաքականացնել ու ամեն բան պետք է անել նախորդներին «մերժելու» համար: Այլ կերպ ասած, նրանք փորձելու են հասնել այդպիսի տնօրեններից ազատվելուն: Թե որքանով իշխանությունների այս նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի, դժվար է ասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031