«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնաբերեցինք, որ Ազգային ժողովի կայքում ԱԺ նախագահը դեռեւս Հովիկ Աբրահամյանն է։ «ԱԺ նախագահի կարգադրություններ» բաժնում տեղադրվել էր մի փաստաթուղթ, որով հայտնում են 2019 թ․ սեպտեմբերի 20-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին, օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցն է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականների շղթան, մեր տեղեկություններով, շարունակվելու է։ Հեղափոխության «երկրորդ փուլի» մեկնարկը հայտարարած վարչապետը որոշել է աշխատանքից ազատել էլի մի քանի պաշտոնյաների, որոնք «ձախողել» են աշխատանքը եւ ազդել իր ռեյտինգի անկման վրա։
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններվ` առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւողականորեն հերքում է:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ իշխանական խմբակցությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ-ին վերաբերող հայտարարությունից հետո լծված է մի կոնկրետ գործի՝ հիմքեր գտնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջերս, երբ մեծ աղմուկով Գորիսի հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Դավիթ Մանշուրյանը, որի առաջխաղացման հարցով զբաղվում էր անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիվանդանոցում արձանագրվել է առաջին դժբախտ դեպքը:
«Ժողովուրդ» թերթը գրում է «Սեպտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեց ձկան փառատոնը, այլ կերպ ասած` «Էկո ֆիշֆեստը»: Ի դեպ, փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն թերթը տեղեկացավ, որ փառատոնին համտեսման է ներկայացվել նաեւ սիգ ձկնատեսակ, որի որսը, ինչպես հայտնի է, արգելված է:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ երեք խմբակցությունների անդամների ավանդական ճեպազրույցները, որի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից լրագրողների հարցերին եկել էին պատասխանելու պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Գեւորգ Պապոյանն ու Սուրեն Գրիգորյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության անդամների գործուղումների համար պետական բյուջեից հատկացվում է լրացուցիչ 250 մլն դրամ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը երեկոյան «Իմ քայլը» խմբակցության նիստին զգալի բացականեր են եղել։ «Իմ քայլի» ներկայացուցիչը պատմեց․ «Ցուգցվանգի վիճակ էր, անդրադարձ եղավ երեք խումբ հարցերի. ՍԴ-ի` Հրայր Թովմասյանի նկատմամբ քայլերի հերթականությունը քննարկվեց, եթե կարճ ասեմ` դատարանների դռները փակելու երկրորդ սերիան էր մշակվում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Անվտանգության խորհրդի նիստում երեկ քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ տնօրենի հեռանալու մասին։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Թերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կնշեն Գյումրիում։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի մեկնաբանությունն առ այն, թե ՍԴ-ում այսօր երկու դատավոր կա, մյուսներն «անդամ» են, իշխող խմբակցությանը ծանր փորձության առաջ է կանգնեցրել։ Խմբակցության իրավաբանների շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել այս հարցը։
«Փաստ» թերթը գրում է. «Սեփական ցանկությունները ամեն գնով կյանքի կոչելու ճանապարհին, ինչպես երեւում է, «իմքայլականները» որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել՝ սկսյալ տեղեկատվական տոտալ հարձակումներից մինչեւ, ասենք, Բարձր դատարանի փոփոխություն (ոչ թե կազմի, այլ ինստիտուցիոնալ առումով, ինչի մասին, ի դեպ, գրել էինք դեռ օրեր առաջ):
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Լուսինե Բարսեղյանին, ով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի կինն է։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կրկին հարցաքննության է հրավիրել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի մինչեւ սեպտեմբերի վերջ։ Այդ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Մարտի 1-ի գործով, առայժմ որպես վկա, Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կկանչվի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
«Դատական հայց` Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Սպարտակ Առաքելյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին անվավեր ճանաչել Աժ ղեկավարության կարգադրությունն ու դրանով ստեղծված հաստիքացուցակը, որից ինքը դուրս է մնացել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչո՞ւ hրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա իշխանական թիմում համարվում էր Փաշինյանից հետո ամենառեյտինգային պաշտոնյան, ամենաադեկվատներից մեկը, իրավիճակն ու ելքերը ամենասթափ գնահատողներից մեկը, ում ներկայությունը զգաստացնում էր իշխող կուսակցությունում գրեթե բոլորին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր․ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանն առաջիկա օրերին պատրաստվում է իր նոր կուսակցության հիմնադիր համագումարին։ Համագումարի օրն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն, ըստ լուրերի, մինչեւ ամսվա վերջ այն տեղի կունենա, որպեսզի Բաբայանը հասցնի այդ կուսակցությամբ մասնակցել Արցախի խորհրդարանի 2020-ին կայանալիք ընտրություններին։
Թերթը տեղեկացավ, որ այս կոնկրետ հարցմանը 2016 թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրված ՊՆ աշխատակիցները դռնփակ նիստի ժամանակ պատասխանել են, թե ամեն ինչ արվել է օրենքով: Ասել է թե՝ առայժմ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրված անձինք որեւէ աղմկալի խախտման մասին հանձնաժողովին չեն հայտնել:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` իշխանությունները սեղմել են այն ժամանակի սխեման, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլյան պատերազմի խնդիրները վերհանելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը «պարզելն» է` ինչու է հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել:
«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի զայրույթն է առաջացնում արդեն։ Մենք գրել էինք, որ պայթյուններն անխուսափելի են, երեկվա իր ասուլիսում Փաշինյանը չբացառեց խորհրդարանը ցրելու հեռանկարը՝ ամեն ինչ հնարավոր համարելով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ։ Ազատվելու են նաեւ Դավիթ Տոնոյանը, Վալերի Օսիպյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաեւ ՀՀ բնակչության համար:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չգիտեմ՝ ծանո՞թ են Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանը, ինչպես գրում են իշխանական քարոզչամիջոցներն ու ֆեյքերը, բայց դատելով Նիկոլի խոսնակի հերթական անադեկվատ ռեկացիայից ու 1in.am-ի՝ կառավարական շենքից թելադրված նյութից, Վանեցյանին, իբր, վնասելու համար փորձում են բերել Մինասյանի դաշտը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե նա դարձել է իրավապահ համակարգում հարց լուծող, նոր իշխանությունների իրավական բլոկում յուրօրինակ ստվերային կարդինալ։