Ամեն ինչ, ըստ էության, թաքնված է Սերժ Սարգսյանի` ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ» արտահայտության մեջ: … Ս. Սարգսյանը՝ Քոչարյանի տրամաբանությամբ, հակադարձել է` «թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն իմ կուսակցություններն են»: Լայն իմաստով՝ այս հայտարարություններից ոչինչ չի փոխվում` թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն գործող նախագահի և նրա իշխանական համակարգի շահերը սպասարկող քաղաքական ուժերն են: Ե՛վ նախկինում, և՛ այսօր:
Մայրե’ր ամբողջ աշխարհի, սա համամարդկային արժեքների ոչնչացմանն ուղղված սպառնալիք է: Տեր կանգնենք մեր զավակների անվտանգությանը, նրանց ապագային:
«Հայաստան և Ադրբեջան այցելող ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր և պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին»
Ես վախենում եմ, որ Ադրբեջանում պատվիրված հայի կողմից Սաֆարովի սպանությունը միջազգային հանրությունը կարող է բարդել Հայաստանի վրա: Մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց կեղտը չբարդեն մեզ վրա և հերթական սուտը մեր մասին չասեն»:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ներկայացնում են արտահերթ նստաշրջանի օրակարգը.
ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշման պահանջը կներկայացնենք սեպտեմբերի 5-ին ժամը 16:00-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, Հայաստան եւ Ադրբեջան այցելող ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր եւ պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին:
Նախարարի խոսքերով՝ լեգիտիմութան հարցը որոշվում է միայն ընտրական կետերով և ոչ թե այս կամ այն երկրի նախագահների կամ կուսակցությունների կողմից: Զուաբին նաև դիմել է սիրիացի փախստականներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ հայրենիք, որի համար, նրա խոսքերով, թույլտվություն պետք չէ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երեկ երկու ամսով կալանավորվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի և սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ PKK-ի զինյալները կիրակի գիշերը Շըրնաքի նահանգում սպանել էին 10 զինծառայողի: F-16 ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել քուրդ զինյալների 20 ճամբարներին, մատակարարման կետերին ու ապաստարաններին: Այդ գործողությանը մասնակցել է 18 մարտական ինքնաթիռ: Դրանք բոլորն էլ անվնաս վերադարձել են իրենց բազա:
Հունգարիայում նույնպես բողոքի ցույցեր տեղի ունեցան: Կիրակի օրը Facebook-յան «Հայաստա՛ն, մենք զղջում ենք մեր վարչապետի համար» խումբը ավելի քան 9.000 անդամ ուներ: «Մեկ միլիոն հունգարական մամուլի ազատության համար» կազմակերպությունը Կոշուտ հրապարակում բողոքի ցույց կազմակերպեց` Հայաստանի հետ համերաշխության համար և կոչ արեց Վիկտոր Օրբանին բացատրություն տալ:
«Եթե մեկ մարդու գործ է, ապա ինչո՞ւ են էսպես խառնվել իրար: Այսինքն` մի հոգի հայտարարում ա, որ քաղաքում մթնոլորտը, իրավիճակը սրված է, և իրենք այդ պատճառով խառնվում են իրա՞ր: Իրենք միանշանակ տեսնում են, որ իրենց ուզած բրեժնևյան ժամանակների սցենարով չի ընթանում, որ իրենց ուզած թեկնածուն պետք է անցնի: Որոշակի խառնվածություն կա, և իրենք չէին սպասում, որ ժողովուրդը կարող է բողոքի ակցիա սկսել` դեմ քվեարկելով միակ թեկնածուին»:
Ռիչարդ Նորլանդը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում փոխարինելու է Ջոն Բասսին: Ամերիկյան Սենատը Նորլանդին այդ պաշտոնում հաստատել է այս տարվա մարտի 29-ին: Իսկ նորանշանակ դեսպանի երդման արարողությունն ԱՄՆ պետդեպարտամենտում տեղի է ունեցել հուլիսի 27-ին:
Չինաստանի պաշտպանության նախարարը հնգօրյա պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում:
«Եթե նրանք կարողանում են քնած մարդուն սպանողին սարքել ազգի հերոս, դա արդեն խոսում է նրանց մտածելակերպի մասին»,-իր խոսքում նշել է ԲՀԿ առաջնորդը:
«ԲՀԿ-ն որոշում է կայացնում առաջադրման մասին: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, հիմնվում ենք բացառապես արդյունավետ ընտրություններ իրականացնելու, տվյալ համայնքի կողմից համապատասխան վստահության, աջակցության հանգամանքների վրա: Մեր որոշումները կայացնում ենք տվյալ անհատի հատկանիշների վրա, մարդկանց կյանքում արդյունավետ կառավարում իրականացնելու հիման վրա և հայաստանցիների վստահության և աջակցության հիման վրա: Ահա այդ չափանիշներով է կայացվում մեր որոշումը»:
Հայտարարության տեքստում ՀՀ ԱԺ-ն ոչ միայն խստորեն դատապարտում է կատարվածը և հորդորում ժողովրդավարական բարժեքներով առաջնորդվող բոլոր երկրներին դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի գործաքը, այլև դադարեցնում է պաշտոնական հարաբերությունները Հունգարիայի խորհրդարանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրին` երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
«Միտքը լավն է, բայց Հանրապետական կուսակցությունը ցանկություններով չի շարժվում: Օրինագիծը կլինի՝ կքննարկենք, եթե կզգանք, որ հետևանքներն արդյունավետ են լինելու, բնականաբար, ձեռք կսեղմենք: Իսկ գաղափարը շատ լավն է, այդ գաղափարի համար ՀՀԿ-ն 1990-ական թթ.-ից պայքարում է»:
«Ներկայացվել է թե՛ մեր, թե՛ «Ժառանգության» կողմից ներկայացված ընդհանուր մոտեցում, որը ներկայացվել է համագումարի բանաձևում: Երբ կգա հարցի քննարկման ժամանակը, կխոսենք»,- պատասխանելով 168.am-ի հարցին` արդյո՞ք «Ազատ դեմոկրատները» կողմ են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը հայտնել էր, թե Սաֆարովի անվտանգությունը հոգում է իրենց գերատեսչությունը:
Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ:
… մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները:
Օգոստոսի 31-ին ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց էր հրապարակել, որում գնահատական էր տրվում այլ պետությունների կողմից մի շարք միջազգային պարտականություններ կատարելու հարցում:
Սա խարան է իմ երկրի ճակատին, ուստի ես հայցում եմ հայ ժողովրդի ներողամտությունը: Խնդրում եմ, որքան հնարավոր է շատ հայերի ծանոթացրեք այս նամակիս…».- նշել է իրավագետը:
Արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործընթացը Ադրբեջանի կողմից մշակված օպերացիայի միայն առաջին քայլն էր:
Նրանք կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, «իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով՝ ի շահ տարածաշրջանում կայունության հաստատման և հաշտեցմանն ուղղված ջանքերի»:
«Ադրբեջանը այս քայլով ևս մեկ անգամ հաստատեց, որ վարում է սիստեմատիկ պետական հայատյացության քաղաքականության և այս քայլը այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին:
Սաֆարովի հետ կապված դեպքերից հետո, ըստ էության, Ադրբեջանը հրապարակայնորեն փաստեց, որ ինքը բացարձակապես թքած ունի Մինսկի խմբի համանախագահների վրա:
Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, եւ ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ: