ՀՅԴ երիտթևը բողոքի ակցիայով է դիմավորելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Միության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միությունները, կիսելով հասարակության արդար բողոքը և զայրույթը, ադրբեջանցի մարդասպանի որևէ իրավական նորմ չհարգած արտահանձման և անիմջապես ազատ արձակման փաստի կապակցությամբ` կոչ են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում կատարվեց ոճրագործությունը, որի ծրարգրերին հետևելու և հետագայում ռազմական ծրագրերին մասնակցելու համար էին գործուղվել Բուդապեշտ ադրբեջանցի ոճրագործն ու զոհված հայ սպան:

ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշման պահանջը կներկայացնենք սեպտեմբերի 5-ին ժամը 16:00 ՀՀ նախագահական նստավայրի դիմաց:

Հայաստան և Ադրբեջան այցելող ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր և պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին»:

Տեսանյութեր

Լրահոս