Բաժիններ՝

«Բարսելոնան» փակել է Տեր Շտեգենի կարգապահական գործը և վերադարձրել նրան թիմի ավագի թևկապը

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ստորագրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ դրանք Լա Լիգայի բժշկական կոմիտե ուղարկելու համար։

«Ակումբը տեղեկացնում է, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ստորագրել է ակումբի համար անհրաժեշտ լիազորագիրը՝ իր վիրահատության վերաբերյալ բժշկական եզրակացությունը Լա Լիգա ուղարկելու համար։

Կարգապահական գործը փակվել է, և խաղացողը կրկին դարձել է հիմնական թիմի ավագ»,- ասվում է «կապտանռնագույնների» հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031