Ո՞ւմ թեկնածուն է Բալասանյանը` ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի

Այսօր Շիրակի մարզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքն է առաջարկել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին առաջադրել իր թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:

168.am-ը ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց` կարո՞ղ ենք արդյոք այս հայտարարությունից ենթադրել, որ Ս. Բալասանյանը ոչ թե ԲՀԿ-ի, այլ ՀՀԿ-ի թեկնածուն է: Ի պատասխան, Ուրիխանյանը պատասխանեց.  «ԲՀԿ-ն որոշում է կայացնում առաջադրման մասին: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, հիմնվում ենք բացառապես արդյունավետ ընտրություններ իրականացնելու, տվյալ համայնքի կողմից համապատասխան վստահության, աջակցության հանգամանքների վրա: Մեր որոշումները կայացնում ենք տվյալ անհատի հատկանիշների վրա, մարդկանց կյանքում արդյունավետ կառավարում իրականացնելու հիման վրա և հայաստանցիների վստահության և աջակցության հիման վրա: Ահա այդ չափանիշներով է կայացվում մեր որոշումը»:

 

Տեսանյութեր

Լրահոս