
Սպիտակ տունը դիտարկում է Զելենսկիին Ալյասկա հրավիրելու հնարավորությունը. NBC News

Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Ալյասկա հրավիրելու հնարավորությունը, որտեղ հաջորդ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, NBC News-ին հայտնել են ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա և ներքին քննարկումներին տեղյակ երեք անձ։
«Սա քննարկվում է»,- ասել է քննարկումներին տեղյակ անձանցից մեկը։
Աղբյուրները հայտնել են, որ այցը դեռ վերջնականապես համաձայնեցված չէ, և պարզ չէ՝ արդյոք Զելենսկին, ի վերջո, կմեկնի Ալյասկա՝ հանդիպումներ անցկացնելու համար։
Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ դա «միանգամայն» հնարավոր է։ «Բոլորը շատ հուսով են, որ դա տեղի կունենա»,- ասել է պաշտոնյան։
Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պաշտոնապես հրավիրել է Զելենսկիին Ալյասկա, Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը պատասխանել է. «Նախագահը բաց է երկու առաջնորդների հետ եռակողմ գագաթնաժողովի համար։ Այժմ Սպիտակ տունը կենտրոնացած է երկկողմ հանդիպման պլանավորման վրա, որի մասին խնդրել է նախագահ Պուտինը»։
Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել էր, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կհանդիպի Պուտինի հետ՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու փորձ կատարելու համար։ Սպիտակ տունն ի սկզբանե Պուտինի և Զելենսկու հանդիպումը որպես պայման էր առաջ քաշել Թրամփի և Ռուսաստանի նախագահի հանդիպման համար, սակայն ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ դա նախապայման չէ։