«Եթե Ծառուկյանն իսկապես քաղաքական գործիչ է, նրան կտեսնենք քաղաքական դաշտում». Սամվել Ֆարմանյան

«Գագիկ Ծառուկյանն ինքը վաղուց պետք է հետևություններ արած լիներ իր գործողությունների վերաբերյալ»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նա խոսեց տգիտության ու անգրագիտության մասին ու հայտարարեց, թե եթե Ծառուկյանն իսկապես քաղաքական գործիչ է, նրան կտեսնենք քաղաքական դաշտում:

«ՀՀ-ում քաղաքականության մեջ մեկընդմիշտ տգետությունն ու անգրագիտությունը պետք է զիջի կայուն ձևով,- ասաց Ֆարմանյանն ու հավելեց, թե այդ թվում ՀՀԿ-ում կարող են լինել,- Երկար ժամանակ հանդուրժել ենք մի իրավիճակ, որ վերամբարձ խոսքեր, արտահայտություններ, հայտարարություններ՝ նույնիսկ դրա իմաստը չհասկանալով»:

Տեսանյութեր

Լրահոս