Մերկելը հաստատել է, որ Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 19 ֆիզիկական ու 9 իրավաբանական անձանց (որոնց թվում կան նաև Ռուսաստանի ներկայացուցիչներ) հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցները պլանավորվածի նման ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին:
Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա համապատասխան հարցին տվել է կարճ պատասխան. «Այո»: Մերկելը չի բացառել, որ Ռուսաստանի նկատմամբ կարող են սահմանվել նաև այլ պատժամիջոցներ, եթե վատ ընթանա մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը:
Հունվարի 29-ին ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները երկարաձգեցին 2014 թվականի մարտին Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները: «Սև ցուցակում» ընդգրկված է 132 մարդ և 28 ընկերություն: