Բաժիններ՝

Պատժամիջոցների վերացման համար անհրաժեշտ է, որ Պուտինը փոխի պահվածքը. Քեմերոն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բրյուսելում հայտարարել է, որ ԵՄ-ը չի վերացնի Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը չփոխի Ուկրաինայի հանդեպ քաղաքականությունը:

Քեմերոնը ողջունել է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները. «Եթե կրակը դադարեցվի (Դոնբասում), ապա մենք կողջունենք դա:

Սակայն իսկապես կարևորն այն է, որ դա լինի գործով և ոչ թե խոսքով: Մենք պետք է հստակ ասենք, որ Պուտինը պետք է իմանա, որ եթե նա չփոխի իր պահվածքը, ապա չեղյալ չեն հայտարարվի պատժամիջոցները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս