Ջեկի Չանի որդին ազատ է արձակվել բանտից
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի կինոդերասան Ջեկի Չանի որդին այսօր ազատ է արձակվել վեցամսյա ազատազրկումից հետո: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
33-ամյա Ջեյսի Չանի որդու նկատմամբ դատավարությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարին, Պեկինում: Այն ժամանակ դատարանը թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նրան դատապարտել էր կես տարվա ազատազրկման, ինչպես նաև սահմանել էր 2000 յուան (մոտ 320 դոլար) տուգանք:
Եվ քանի որ Ջեյսի Չանը կալանքի տակ էր վերցվել դեռևս 2014 թվականի օգոստոսին, նրա ազատազրկման ժամկետը լրացավ 2015 թվականի փետրվարին: Ջեյսի Չանը ծնվել է Լոս Անջելեսում, նա նվագում է դասական կիթառ:
2004 թվականին Ջեյսի Չանը թողարկել է իր առաջին ալբոմը, իսկ վեց տարի անց՝ ևս մեկ ալբոմ: Բացի այդ, նա նկարահանվել է մի շարք կինոներում: