Բաժիններ՝

Ջոն Քերին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման համար ներկայացրել է 4 պայման

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, եթե իրագործվեն Մինսկյան համաձայնագրերը: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:

Քերին պատժամիջոցների վերացման համար թվարկել է 4 պայման՝ հրադադար, բոլոր օտար զորքերի դուրս բերում, սահմանի վրա ուկրաինական վերահսկողության վերականգնում և բոլոր պատանդների ազատ արձակում:

Քերին դրա հետ մեկտեղ հակամարտող կողմերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. «Մենք Ռուսաստանի ու անջատողականների հավատարմության մասին դատելու ենք նրանց գործողություններով և ոչ թե բառերով»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս