S&P-ն նվազեցրել է Հունաստանի վարկային վարկանիշը
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է Հունաստանի վարկային վարկանիշը ССС+-ից մինչև ССС, կանխատեսումը՝ բացասական, հայտնում է The Wall Street Journal-ը:
S&P-ի որոշումն արտացոլում է գործակալության փորձագետների կանխատեսումն այն մասին, որ Հունաստանի կառավարությունը տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհայտարարեն իրենց կոմերցիոն պարտքերի դեֆոլտ՝ առանց վարկատուների հետ պայմանավորվածության:
Հունաստանի կառավարությունը մինչ օրս չի կարողացել պայմանավորվել ԵՄ-ի հետ բարեփոխումների վերաբերյալ, որոնք ԵՄ-ն բազմամիլիոնանոց պարտքի կարգավորման նախապայման է համարում:
2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո Հունաստանը ստացավ կայունացնող վարկեր 240 մլրդ դոլարի չափով եվրոգոտու երկրներից ու ԱՄՀ-ից: Եթե երկիրը չկարողանա դրանք վերադարձնել, ապա երկրին դեֆոլտ կսպառնա, ինչը կարող է հանգեցնել եվրոյից հրաժարման: