Բաժիններ՝

Մեդվեդևը հայտարարել է Մոսկվայի՝ արտասահմանցի լրագրողների «սև ցուցակից» հրաժարվելու մասին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվում է արտասահմանցի լրագրողների «սև ցուցակից, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Նման հայտարարություն ՌԴ վարչապետն արել է Ռուսական մամուլի համաշխարհային կոնգրեսի ժամանակ:

«Մի շարք երկրներում արդեն գոյություն ունեն լրագրողների «սև ցուցակներ, որոնց նկատմամբ սահմանվում է արգելք՝ զբաղվել մասնագիտությամբ, սահմանափակվում է տեղաշարժը, խախտվում են մյուս հիմնարար իրավունքները: Դա անթույլատրելի է: Սակայն հասկաալի է, որ տեղի իշխանությունները ղեկավարվում են իրենց քաղաքական նպատակներով, պայքարում են Մոսկվայի ազդեցության գործակալների դեմ»,-ասել է քաղաքական գործիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս