Բաժիններ՝

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է

Հունիսի 11-ին աշխարհի մի շարք երկրներոիմ շոկոլադասերներն ու քաղցրակերները տոնում են Շոկոլադի համաշխարհային օրը, որի ստեղծման պատմությունն սկսվում է 1995-ից Ֆրանսիայում: Հետագայում տոնն սկսեցին նշել նաև այլ երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:

Հարկ է նշել, որ ամերիկացիները Շոկոլադի տոնը նշում են սեպտեմբերի 4-ին ու հոկտեմբերի 28-ին: Համաձայն լեգենդի՝ առաջինը շոկոլադ սկսել են պատրաստել ացտեկները, ովքեր շոկոլադը անվանում էին «Աստվածների սրբազան սնունդ», գրում է inmoment.ru-ն:

Գոյություն ունի նաև կարծիք, որ առաջինը, ով մարդկանց «նվիրել է» այդ համեղ մթերքը, եղել է հայտնի ճանապարհորդ Քրիստափոր Կոլումբոսը, քանի որ նա ոտք դնելով ամերիկյան հողի վրա, հնդկացիներից ստացել էր սուրճի հատիկներ:Դեռ 18-19-րդ դարերում շոկոլադը հասանելի էր միայն հարուստներին ու բարեկեցիկներին:
Համարվում է, որ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը, նպաստում օրգանիզմում էնդորֆինի արտազատմանը: Այն հիանալի է մաշկի համար, ու զուր չէ, որ գեղեցկության սրահներում առաջարկվում են բազմաթիվ ծառայություններ՝ կախված շոկոլադի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս