Բաժիններ՝

Վատիկանում կստեղծվի բռնության ենթարկված երեխաների գործերը քննող տրիբունալ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավանություն է տվել հատուկ տրիբունալի ստեղծմանը, որի խնդիրն է քննել այն եպիսկոպոսների գործերը, ովքեր կփորձեն թաքցնել երեխաների դեմ իրենց ենթակաների գործած սեքսուալ հանցագործությունների մասին ճշմարտությունը, հայտնում է BBC- ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ նման մարմին ստեղծել խորհուրդ էր տվել վերջերս ձևավորված խորհուրդը, որը քննում է հոգևորականների կողմից սեքսուալ բռնությունների բողոքները:

Նման տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը բացատրվել է տուժածների ու նրանց ազգականների մշտական բողոքներով, ովքեր պնդում են, թե եպիսկոպոսները այնքան էլ ուշադրություն չեն դարձնում իրենց ենթակայության տակ գտնվող հոգևոր սպասավորների հանցագործությունների կանխարգելման հարցին:

Ավելի վաղ Վատիկանը բազմիցս հայտնվել է սկանդալի կենտրոնում կաթոլիկ եկեղեցու առանձին սպասավորների կողմից մանկահասակ երեխաներին պղծելու մեղադրանքների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930