Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի Բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն:
Նավալնի եղբայրները մեղադրվում են ավելի քան 27.6 միլիոն ռուբլի կազմող մեքենայություններ գործելու մեջ:
Դեկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին:
Հայկական կողմն ըմբռնումով է ընդունել այդ պահանջը, այդ ցանկությունը:
Պայմանագիրը Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների կողմից ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում:
Այսօր ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի վերջին աշխատանքային օրն էր Հայաստանում: Վերջինս հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որին հաջորդել է դեսպանի ամփոփիչ ասուլիսը:
Ինչո՞ւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա իր ասուլիսում չհիշատակեց Հայաստանում ռուսական ռազմաբազան, երբ խոսում էր արտերկրում տեղակայված ռուսական զորքերի մասին: Գուցե պարզապես մոռացա՞վ, թե՞ Հայաստանը Ռուսաստանի կողմից չի համարվում արտերկիր: Միջազգային հարաբերությունների փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն այս հարցի առնչությամբ մի քանի ենթադրություններ ունի, որոնցից մեկը կապված է ռուս-թուրքական մերձեցման նոր դրսևորումների հետ:
Ջեյմս Ափաթուրայը շնորհավորել է Վրաստանին` կապված Եվրախորհրդարանի կողմից երեկ Ասոցացման համաձայնագրի վավերացման կապակցությամբ:
Ես կցանկանայի իմ կողմից ասել, որ մենք դեմ չենք աշխատել Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ` ստեղծելու համար տնտեսական մեծ գոտի:
Աբաշիձեն կարծում է, որ պետք է մանրակրիտ պատրաստվել այդ հանդիպմանը:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում:
Վրաստանը պետք է շարունակի դատական համակարգի վերափոխումն ու ապահովի օրենքի գերակայություն:
Ուորլիքն այդ մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում:
Քեմերոնը բավական կոշտ դիրքորոշում ունի միգրացիոն հարցերի նկատմամբ:
Վարչապետի որոշումով՝ Արամ Գրիգորյանը ազատվել է Վայոց Ձորի փոխմարզպետի պաշտոնից: Սյունիքի փոխմարզպետ է նշանակվել Վարդան Դավթյանը:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ դատավճռի կայացման ժամանակ կոպտորեն ոտնահարվել են Մամեդովի իրավունքները:
Այդ մարմնին (ԵԱՀԿ) պետք է հատկացնել ամենամեծ իրավունքներ, որպեսզի նա կարողանա կանգնեցնել յուրաքանչյուրին:
Այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:
2013 թվականին Ռուսաստանի ոսկու պաշարներն աճել են 8.1 տոկոսով (77.7 տոննա)` 30.8 միլիոն ունցիայից հասնելով մինչև 33.3 միլիոն ունցիայի:
Դրանց մասնակցելու են երկրի ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ու հակաօդային պաշտպանության ուժերը:
Չպետք է մոռանալ միջազգային շուկաներում սպեկուլյանտների բացասական դերի մասին:
Ֆրանսիայի տեսանկյունից ներկա պահին չկա բավարար առաջընթաց, որպեսզի հնարավոր լինի մատակարարումը:
Գագաթաժողովն ավարտվել է ոչ թե դեկտեմբերի 19-ին, ինչպես որ պլանավորված էր, այլ` երեկ երեկոյան:
Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ մտադիր չէ օգտագործել այն:
Մեր առաջին նախատոնական օրերն են, երբ հեռուստաեթերը հեղեղված չէ կենցաղային տեխնիկայի ու բազում այլ ապրանքների գովազդներով: Նախատոնական «աննախադեպ առաջարկների» ու «ակցիաների» գովազդով: Ոչ ոք ոչինչ չի առաջարկում: Ոչ ոք ստույգ չգիտի նույնիսկ բոլորի սիրելի խոզի բդի մեկ կիլոգրամի արժեքը, որովհետև դա էլ է շաղկապվել տարադրամին:
«Ըստ երևույթին` Հայաստանի առաջնորդն այս իրավիճակում մանևրելու հնարավորություն չի գտել: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ դժվար է եղել նրա համար 2013 թ. սեպտեմբերին, և ինչով է ուղեկցվել Եվրասիական միություն մտնելու որոշումը. ըստ երևույթին Հայաստանին առաջարկվել է և՛ մտրակ, և՛ բլիթ»,- ասում է «Չեթհեմ Հաուսի» ավագ գիտաշխատող, քաղաքագետ Լիլյա Շևցովան:
«Թուքերի ու անգամ քրդերի մոտ Ղարաբաղի հարցի հետ կապված տպավորություն կա, որ հայերը՝ «աբիժնիկ» լինելով թուրքերից, առաջին հնարավորության դեպքում հարձակվեցին Ադրբեջանի վրա և գրավեցին նրա տարածքի մի մասը: Դրա համար նրանց չպետք է մեղադրել, այդպես է ներկայացրել Ադրբեջանի քարոզչամեքենան, իսկ մենք ոչինչ չենք հակադրել դրան»,- ասում է պատգամավոր Արագած Ախոյանը:
«Բնականաբար, մենք ապրում ենք Կովկասում, և ցանկացած մարդ՝ լինի քաղաքական գործիչ, ընդդիմադիր կամ չգիտեմ՝ ինչ, եթե հայհոյում է, պետք է գրեթե միշտ պատրաստ լինի, որ ինչ-որ ռեակցիա այդ գործողության արդյունքում լինելու է: Իմ կարծիքով՝ սա ինչ-որ ավելի ստորին օղակներում ծնված նախաձեռնություն է»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված հարձակման մասին:
«Նոր Սահմանադրությունն է, որ երկիրը պետք է դնի զարգացման, ժողովրդավարության ու սոցիալական արդարության ուղու վրա։ Չէի կամենա, բայց ստիպված եմ անդրադառնալ նրանց, ովքեր դեմ են նոր Սահմանադրությանը: Ես ցավով եմ նշում, որ նրանք ոչ միայն խաբում են իրենք իրենց, այլեւ փորձ են անում ապակողմնորոշել ժողովրդին` իրենց «վերարտադրման» եւ այլ հեքիաթներով: Նրանք ինքներն իսկ լուրջ չեն վերաբերվում իրենց փաստարկներին ու հենց այդ պատճառով խուսափում են ցանկացած քննարկումից ու բանավեճից: Բայց միով բանիվ նրանք մեր քաղաքական դաշտի մի բաղկացուցիչ մասն են, եւ մեր պարտքն է հարգանքով վերաբերվել նրանց ու հարգանքով էլ թույլ չտալ, որ ոչ իրենք շեղվեն ճիշտ ուղուց, ոչ էլ , առավել եւս, ժողովրդին շեղեն»:
Նրանք երկուսն էլ լավագույն կադրային դիվանագետներից են: