Բաժիններ՝

Եվրախորհրդարանը կոչ է արել Ռուսաստանին չհամարել ռազմավարական գործընկեր

Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին խորհուրդ է տվել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ ու վերջինիս այլևս չդիտարկել որպես ռազմավարական գործընկեր: Պատճառը Ուկրաինայում Մոսկվայի «ագրեսիվ քաղաքականությունն» է ու «Ղրիմի բռնակցումը»:

Այսօր Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում խորհուրդ է տրվում «վերանայել Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները» ու մշակել փափուկ ուժի պլան անկանխատեսելի հանգամանքների համար, մասնավորապես՝ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պարագայում, ասվում է ԵՄ օրենսդիր մարմնի կայքի հաղորդագրության մեջ:

Նախագիծը նախապատրաստել է Լիտվայից եվրապատգամավոր Գաբրիելյուս Լանդսբերգիսի կողմից, դրան հավանություն է տվել 494 եվրապատգամավոր, 135-ը դեմ է քվեարկել, 60-ը՝ ձեռնպահ:

Փաստաթուղթը չի կրում օրենսդրական բնույթ:
«Ուկրաինայի նկատմամբ իր ագրեսիվ գործողություններով ու Ղրիմի բռնակցմամբ Ռուսաստանի իշխանությունները մեր հարաբերությունները դրել են ճամփաբաժանին»,-ասվում է բանաձևում:

Ներկայում Կրեմլը պետք է ընտրի համագործակցության կուրս կամ գնա հարաբերությունների հետագա սառեցման, ասվում է փաստաթղթում:
Մոսկվայի հետ հարաբերությունները վերանայելու այլ պատճառների թվում բանաձևի հեղինակները նշում են «Վրաստանի ամբողջականության խախտումը» ու «եվրոպական հարևանների տնտեսական ու քաղաքական անկայունությունը»:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին Ռուսաստանը այլևս չի դիտարկվում որպես ԵՄ ռազմավարական գործընկեր:

Համագործակցության վերականգնումը, ըստ պատգամավորների, հնարավոր է դիտարկել այն պարագայում, եթե Մոսկվան հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը, ներառյալ՝ Ղրիմը, ամբողջությամբ կատարի մինսկյան համաձայնագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս