Թևան Պողոսյանն առաջարկում է ստեղծել հատուկ հիմնադրամ

ԱԺ նիստում շարունակվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկումը, որով դրա հեղինակներ Էդմոն Մարուքյանը և Արփինե Հովհաննսիյանը առաջարկում են զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում՝ պետբյուջեի միջոցներով:

ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են ստեղծել մասնագիտական բժշկական հանձնաժողով, որը կորոշի, թե քանի քաղաքացի կա ՀՀ-ում, որ համապատասխանում են նախագծի պահանջներին և կորոշի գումարը 2016թ. բյուջեում նախատեսելու համար:

Ըստ նրա՝ արդար չի լինի, եթե օրենքը չտարածվի նաև նախկինում վնասվածք կամ բուժօգնության կարիք ոնեցած զինծառողների վրա:

Պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ սրանով հիմք է դրվում համակարգային մոտեցման՝ բոլոր զինծառայողների և ծառայության ընթացքում եղած դեպքերի հանդեպ: Նա առաջարկեց հետագայում հատուկ հիմնադրամ ստեղծել, որտեղ կկարողանան նաև բարեգործություն կատարել անհատները, ու դրա դիմաց կստանան տոկոսային հարկային արտոնություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930