Ադրբեջանում կանցկացվեն հրամանատարաշտաբային «Խազար-2015» զորավարժություններ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստանում է հատկացնել հավելյալ 12 մլրդ ֆունտ սթեռլինգ երկրի պաշտպանունակության ամրապնդման նպատակով, ասվում է բրիտանական կառավարության կոմյունիկեում, հայտնում է korrespondent.net-ը:
Արգենտինայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է Մաուրիսիո Մակրին: Իշխող պերոնիստական կուսակցության նախագահ, Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Դանիել Սցիոլին ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
16 մարդ է կալանավորվել Բրյուսելում ու դրա արվարձաններում տեղի ունեցած ոստիկանական օպերացիայի ժամանակ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով բելգիացի դատախազ Էրիկ վան դեր Սիպտին:
Նվազագույնը 16 մարդ է հրազենային վնասվածք ստացել Նյու Օռլեանի Բաննիֆրենդ այգում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով:
Հավասարություն, բաժանում ա լինելու, չե՞ք կարդացել: Էդի անում են, որ ուժերի հավասարաչափություն լինի, օրենքը ճիշտ գործի: Ասենք մի տեղ չկենտրոնանա, Ազգային ժողովը իր դերակատարությունն ունենա, կառավարությունը իր դերակատարությունը, նախագան` իր: Նախագան ճիշտ ա, առաջին դեմքը չի, բայց ինքն ա որոշում Սահմանադրությունը փոխվի: Սահմանադրության փոփոխման գարանտը նախագահն ա: Որ փոխվի, երկրի տերն էլի նախագան ա լինելու: Վլաստը մի քանի տեղ ա լինելու:
Ընդհանուր առմամբ, հարձակվողները կարող էին գողանալ 15 նկար:
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը թևակոխում է եզրափակիչ փուլ: Մոտ 2 շաբաթ անց՝ դեկտեմբերի 6-ին, կկայանա հանրաքվեն: Որքան էլ «այո»-ի կողմնակիցները պնդում են, որ սա իշխանության և ընդդիմության մենամարտ չէ, այլ երկրի ապագայի խնդիրն է դրված, «ոչ»-ի կողմնակիցներն անդրդվելի են՝ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը ռեժիմի վերարտադրությունն է: գսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին հանրաքվեից հետո:
Եկեք ամփոփենք` ինչ է ասում նախկին նախագահը։ Ռ Քոչարյանը հերթական անգամ բավականին թափանցիկ ակնարկում է, որ ինքը պատրաստ է տեր կանգնել «անտեր մնացած զանգվածին»։ Պատրաստ է բոլոր առումներով, այդ թվում` ֆիզիկապես։
«Ըստ էության, նոր տարբերակից ակնհայտ է, որ Արևելյան գործընկերությունը փորձելու են բարեփոխել։ Կարևոր է, որ հիշատակում կա անվտանգության բաղադրիչի մասին, ինչը ես մեծ առաջընթաց կորակեի։ Ներկայումս դժվար է պատկերացնել, թե այս ծրագրի շրջանակում ինչ համագործակցություն կարող է լինել ԵՄ-ի և ԱլԳ երկրների միջև անվտանգության ոլորտում, բայց դրական է, որ այդ մասին քննարկումներ, բանակցություններ են ընթանալու»,- ասում է վրացի փորձագետը։
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Աֆրիկայի զինված ուժերից հայտնել են, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Կամերունի հյուսիսային Ֆոտոկոլ քաղաքում, ինչի հետևանքով նախնական տվյալներով՝ կա 10 զոհ:
«Այդպիսի տեսակետը ես չեմ կարող բացարձակապես կիսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն մտավախությանը, թե սահմանադրական փոփոխություններով միակուսակցական համակարգ ստեղծելու փորձ է արվում, նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Խոր ցավով տեղեկացա Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում իրականացված ահասարսուռ ահաբեկչական ակտի մասին, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ:
Ակնկալում եմ` ովքեր ծանոթ չեն ազգային փոքրամասնությունների իրավունքներին, ապրելակերպին այս հարցում, եթե համամիտ չեն, որ այն առաջընթաց է, ուրեմն թող գոնե զսպվածություն ցուցաբերեն: Մինչև կհամոզվեն, որ այն համահունչ է մեր երկրի շահերին և ինքնին կոչված է իրավական մակարդակով լուծելու ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները: Այս նորմի ընդունմամբ վստահաբար կարելի է արձանագրել, որ ազգային փոքրամասնություններն եղել են և գտնվում են մեր պետության ուշադրության կենտրոնում:
Մալիում սկսել են Radisson Blu հյուրանոցում երեկ տեղի ունեցած ահաբեկչության մասնակից կասկածյալների որոնումները: Այս մասին տեղեկացնում է ֆրանիսական BFM TV-ն: Վերջին տվյալներով՝ երեկվա ահաբեկչության հետևանքով զոհվել է 27 մարդ:
Կասկածյալ վստահեցնում է, որ նոյեմբերի 14-ից հետո չի տեսել Աբդեսլամին: Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանն աջակցելու, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և անօրինական զենք ունենալու համար:
SkyNews-ը տեղեկացնում է, որ Նոր Զելանդիայում ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ կորցնելով կառավարումը:
Նայում էի հին լուսանկարներ: 1990 թվականի խորհրդարանը: Կոմունիստական թառամած դեմքեր (անկախ տարիքից) եւ երիտասարդ, հիմնականում ակադեմիական, գիտական միջավայրից եկած օրիգինալ, ինքնուրույն մտածող մարդիկ: Այդպիսի դեմքեր կարելի էր հանդիպել ոչ միայն խորհրդարանում, այլեւ տարբեր պետական հիմնարկներում: Նրանք խոսում էին բոլորովին այլ` նախկինում անծանոթ բառապաշարով, նրանց ելույթներում չկային տրաֆարետային բանաձեւեր: Միտքը սուր էր եւ ինչպես հիմա է ընդունված ասել` «կրեատիվ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ «ոչ»-ի ճակատին կհաջողվի սահմանադրության հանրաքվեն հեղափոխության վերածել, Գ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնքան խոհեմ է, որ թույլ չի տա հանրաքվեն վերածել ոչ կառուցողական գործընթացի»:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երեւանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան է ժամանելու:
Սիրիայում տեղակայված ռազմական ավիաբազայում ռուս զինծառայողները հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. նրանք ավիառումբերի վրա սկսել են թողնել «Հանուն մերոնց» և «Հանուն Փարիզի» գրառումները:
Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգում Հաբիփ Օրալին ձերբակալել են 2 սիրիացի երեխայի սպանության մեղադրանքով։
Քալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունը դիմել է հանրության օգնությանը՝ անհետ կորած հայ տղամարդուն գտնելու համար։
Քաղաքական գործունեության հետ կապված ծրագրեր այս պահին չունեմ, քանի որ ուրիշ առաջնահերթություններով եմ ղեկավարվում: Քո երկրին օգտակար լինելու համար, ինչպես արդեն նշեցի, պարտադիր չէ քաղաքականությամբ զբաղվել: Բայց չեմ բացառում, որ հանգամանքներով պայմանավորված՝ դա կարող է միշտ լինել:
«Իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակի մեջ, որովեհտև արդեն ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է իշխանությանը, սահմանադրական փոփոխություններին և, եթե իշխանությունը դիմի կեղծիքների, դա իրեն շատ ծանր վիճակի մեջ կդնի: Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը աջակցում է այս սահմանադրական փոփոխությունները մերժելու, Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը մերժելու մեր ջանքերին»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է սպասվում սահմանադրական հանրաքվեից հետո:
Ռ. Քոչարյանի հարցազրույցից կարելի է տասնյակ հետևություններ անել, փորձել գտնել ներքին ու արտաքին տարբեր բևեռներին ուղղված զանազան ուղերձներ: Այդ հարցազրույցում կա ամեն ինչ, բացի ազնվությունից ու պատասխանատվությունից:
«Դժվար է կանխատեսել. հանրաքվեից հետո վիճակը պայմանավորված է նրանից, թե հանրաքվեն ինչպես կանցնի: Եթե մենք ունենանք նորմալ հանրաքվե անցկացնելու բոլոր պայմանները, ապահովված ու պաշտպանված հանրաքվե, դա մեկ այլ հարց է, եթե չենք ունենա՝ այլ հարց է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում սահմանադրական հանրաքվեից հետո:
«Ո՛Չ»-ի հանրահավաքը՝ ուղիղ. 1in.am
Կրեմլից հաստատել են տեղեկությունները, որ նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով ՌԴ է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ազատության մեջ գտնվող պատանդներից մեկը, որին Մալիի Raddison Blu հյուրանոցից հատուկ ծառայությունները կարողացել են դուրս բերել, հայտարարել է, որ հյուրանոց ներխուժած ահաբեկիչներն իրար հետ անգլերեն լեզվով են խոսել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: