
Բրյուսելում հատուկ օպերացիայի ժամանակ 16 մարդ է ձերբակալվել

16 մարդ է կալանավորվել Բրյուսելում ու դրա արվարձաններում տեղի ունեցած ոստիկանական օպերացիայի ժամանակ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով բելգիացի դատախազ Էրիկ վան դեր Սիպտին:
Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հարձակումների հիմնական կասկածյալը՝ Սալահ Աբդեսլամը, նրանց թվում չի եղել: Նրա նկատմամբ հետախուզությունը դեռ շարունակվում է:
Ընդհանուր առմամբ, Բրյուսելի ու Շառլերուայի 19 տներում խուզարկություն է կատարվել, սակայն զենք ու պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:
Ձերբակալվածներից մեկը վնասվածք է ստացել ավտոմեքենայով ոստիկանությունից թաքնվելու անհաջող փորձի ժամանակ:
Իսլամիստների դեմ օպերացիաները, ովքեր կարող են հարձակում իրականացնել, շարունակվում է: Ոստիկանությունն ավելի վաղ խնդրել էր ԶԼՄ-ներին չհայտնել այդ օպերացիաների մանրամասների մասին, իսկ տեղացիներին՝ սոցցանցերում չգրել այն մասին, թե որտեղ է ոստիկանությունը անցկացնում օպերացիաներ:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը կիրակի հայտնել է, որ Բրյուսելում նվազագույնը դեռ օրեր շարունակ կպահպանվի ամենաբարձր՝ ահաբեկչական վտանգի չորրորդ մակարդակը:
Բելգիացի վարչապետի խոսքով՝ գոյություն ունի լուրջ վտանգ, որ Փարիզի դեպքերի նմանությամբ ահաբեկչություններ կարող են կրկնվել նաև Բրյուսելում: