Բրյուսելում ձերբակալվել է Փարիզում ահաբեկչության մեջ կասկածվող երրորդ անձը

INTERFAX.RU-ն՝ հղում անելով բելգիական մամուլին, գրում է, որ դատական քննիչ Իզաբել Պանուն, որը զբաղվում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գործով բելգիական մասի քննությամբ, երեկ հանձնարարել էր ձերբակալել Բրյուսելի Ժետ համայնքի 39-ամյա Մարոկկոյի քաղաքացի Լազեզային: Վերջինիս դաշնային դատախազությունը կասկածում են Փարիզի ահաբեկչության անդամ Սալահ Աբդեսլամին աջակցելու մեջ, ով նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացրած ահաբեկչությունից հետո ժամանել էր Բրյուսել:

Արդեն իսկ առգրավվել են «Սիտրոեն» ավտոմեքենան, որում հայտնաբերվել է հրացան և արյան հետքեր: Կասկածյալ վստահեցնում է, որ նոյեմբերի 14-ից հետո չի տեսել Աբդեսլամին: Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանն աջակցելու, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և անօրինական զենք ունենալու համար:

Ի դեպ, հայտն է դարձել,ո ր Լազեզի եղբայրը մեկնել է Սիրիա պատերազմին մասնակցելու: Հարցաքննության ժամանակ Լազեզի հեռախոսին SMS հաղորդագրություն է եկել հետևյալ բովանդակությամբ. «Հրեան այնտեղ չէ», սակայն նա որևէ բացատրություն չի տվել այդ առնչությամբ:

Դատական քննիչը կարծում է, որ այս պահին առկա փաստերը բավարար են, որպեսզի նրան մեղադրանք առաջադրեն:

Լազեզը համարվում է Փարիզում իրականացված ահաբեկչության երրորդ ձերբակալված կասկածյալը:

Տեսանյութեր

Լրահոս