
Բրիտանիան հավելյալ 12 մլրդ ֆունտ սթեռլինգ կհատկացնի պաշտպանական բյուջեի համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստանում է հատկացնել հավելյալ 12 մլրդ ֆունտ սթեռլինգ երկրի պաշտպանունակության ամրապնդման նպատակով, ասվում է բրիտանական կառավարության կոմյունիկեում, հայտնում է korrespondent.net-ը:
Մասնավորապես, կգնվեն 138 ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչներ, որոնցով նախատեսվում է համալրել բանակը մինչև 2023 թվականը:
Քեմերոնը համապատասխան հայտարարություն կանի այսօր երկրի խորհրդարանի ստորին պալատում մոտակա 5 տարվա պաշպանական ռազմավարության ներկայացման ժամանակ:
Բրիտանիայի վարչապետը նոր ռազմավարության հիմնական շեշտադրումը կդնի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա: