Նյու Օռլեանում անհայտ անձինք կրակ են բացել այգում հանգստացողների ուղղությամբ, կան բազմաթիվ վիրավորներ
Նվազագույնը 16 մարդ է հրազենային վնասվածք ստացել Նյու Օռլեանի Բաննիֆրենդ այգում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, 2 անհայտ անձ կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որոնցից շատերը այգում հանգստացել են իրենց երեխաների հետ: Այգում եղել է մոտ 500 մարդ, հայտնում է RT-ն:
Ոստիկանությունը փակել է հարակից փողոցներն ու շրջապատել է այգին, սակայն դեռ տեղեկություններ չկան հանցագործներին ձերբակալելու մասին: Ականատեսներից մեկի խոսքով՝ հանցագործներից նվազագույնը մեկը զինված է եղել ատրճանակով:
Վերջին տվյալների համաձայն՝ Բաննիֆրենդում այդ պահին երաժշտական տեսահոլովակ են նկարահանել: